Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 54-Ի ՓՈԽԱՐԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 61 ՄԵՏԱՂՅԱ ԴՈՒՌ

Ավելացվել է: 18-05-2012, 17:24 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 54-Ի ՓՈԽԱՐԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 61 ՄԵՏԱՂՅԱ ԴՈՒՌ
Արդեն տեղեկացրել էինք, որ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի բազմաբնակարան շենքերում տեղադրվում են շքամուտքի դռներ` առաջնահերթությունը տրվում է երկկողմանի մուտքերին: Այս տարվա ընթացքում նախատեսված էր տեղադրել 54 մետաղյա դուռ: Մենք տեղեկացրել էինք, որ 27-ն արդեն տեղադրվել են, այսօր եւս 34 դուռ տեղադրված է: Դռների տեղադրման համար քաղաքապետարանը հաշվի է առնում նաեւ մուտքերի բնակիչների գույքահարկերի, վարձավճարների պարտաճանաչ մուծումը:
Քաղաքում կան բազմաբնակարան շենքերի մուտքեր, որտեղ անհիշելի ժամանակներից դուռ չի եղել: Բնակիչները նույնիսկ պատմում են, որ դեռ մութ ու ցուրտ տարիներն էր, երբ նախկին փայտե դռները գողանում տանում վառելափայտի տեղ էին օգտագործում, այսօր ուրախ են, որ իրենց մուտքերում գեղեցիկ, որակյալ մետաղյա դռներ են տեղադրվել:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: