Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԵՐԻ ՇՔԱՄՈՒՏՔԵՐԻ ԴՌՆԵՐԸ

Ավելացվել է: 20-03-2012, 11:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ՇԵՆՔԵՐԻ ՇՔԱՄՈՒՏՔԵՐԻ ԴՌՆԵՐԸ

Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` տարիներ շարունակ, իրականացվում է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի բարելավման ծրագիր: Ըստ ծրագրի, շենքերում, շքամուտքերի մետաղյա դռներ են տեղադրվում: Առաջնահերթությունը տրվում է երկկողմանի մուտք ունեցող շենքերին, քանի որ այստեղ կոյուղու եւ ջրի խողովակները դրսից են, իսկ առանց դռների, հատկապես ձմռանը, սառելու հավանականությունը մեծ է: Մինչ 2012 թվականը Էջմիածին քաղաքում տեղադրվել է 100-ից ավել շքամուտքի դուռ, իսկ արդեն 2012թվականի այս երեք ամիսների ընթացքում տեղադրվել է մոտ 27 դուռ, եւ նախատեսված է եւս 27-ը տեղադրել առաջիկա ամիսներին:
Քաղաքապետարանի այս նախաձեռնությունը բերում է քաղաքացիների գոհունակությունը: Բնակիչները ողջունելի են համարում այս քայլը եւ հայտնում են իրենց շնորհակալությունը:
«Էջմիածին քաղաքում վերջին ժամանակները մեծ առաջընթաց է նկատվում, շենքերի բակերում գեղեցիկ խաղահրապարակներ են կառուցվում փոքրիկների համար, շքամուտքերի դռներ են տեղադրվում»,- նշում են բնակիչները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: