Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ավելացվել է: 22-03-2012, 11:10 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ  ԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ` Էջմիածնի քաղաքապետարանի <<Բարեկարգում>> տնօրինության եւ Բնակ-կոմունալ վարչության աշխատակիցները, սկսել են գարնանային հետևողական աշխատանքներ իրականացնել փողոցները ձնամաքրման աշխատանքների ընթացքում օգտագործված ավազից մաքրելու, անձրեւատար առուներում գոյացած աղբն ու ավազը մաքրելու, սիզամարգերը մշակելու, ինչպես նաեւ քաղաքի բոլոր հատվածների ծառերի բները սպիտակեցնելու ուղղությամբ:
<<Քաղաքի բոլոր փողոցների եւ կանաչ տարածքների պահպանման, մաքրման եւ գիշերային լուսավորության ապահովման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ նաեւ մարդուժն է ավելացել>>,-նշում է <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենը:
Աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար օգտագործվում է ժամանակակից տեխնիկա: Ձյան հետեւանքով փողոցներում առաջացել են նաեւ ճաքեր, փոսեր, որոնք առաջիկայում եւս կվերանորոգվեն:
Ինչպես վստահեցնում են բնակիչները` վերջին շրջանում աղբահանման աշխատանքներն ու քաղաքի մաքրման աշխատանքները նկատելի փոփոխության են ենթարկվել, եւ այսօր մաքուր փողոցով քայլելն արդեն հաճելի է:
Ընդգծենք, որ ձմռան աշխատանքներն իրականացնելու համար քաղաքապետարանը ձմռան այս սեզոնում օգտագործել է մոտ 55 մետր խորանարդ խարամի ավազ եւ ավելի քան 11 տոննա տեխնիկական աղ: Այսօր արդեն քաղաքային իշխանությունը պատրաստվում է գարնանային աշխատանքներին, որպեսզի քաղաքը պահպանի եւ մաքրությունը, եւ գեղեցկությունը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: