Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ

Ավելացվել է: 29-05-2012, 11:23 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ  ԳՐԻԳՈՐ  ՆԱՐԵԿԱՑՈՒՆ
Էջմիածնի քաղաքապետարանի Մնացական Թարյանի անվան գրադարանում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, բժիշկ Գրիգոր Նարեկացուն(951-1003թթ.): Նարեկացին այն ստեղծագործողներից է, ով հարուստ ժառանգություն է թողել հայ ժողովրդին:
Միջոցառումը կազմակերպել էին գրադարանի աշխատակիցները, որին մասնակցում էին այդ գրադարանի ընթերցողները: «Որոշեցինք Նարեկացուն անդրադառնալ, որովհետեւ նրա մասին պետք է իմանա յուրաքանչյուր քրիստոնյա»-ասաց գրադարանի տնօրեն Ծաղկանուշ Գեւորգյանը:
Հայ և համաշխարհային գրականության մեջ Գրիգոր Նարեկացին հռչակվել է «Մատեան ողբերգութեան» պոեմով, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Միջոցառման մասնակիցները նախ ներկայացրեցին Նարեկացու կենսագրությունը, բանաստեղծություններ եւ շարականներ կարդացին, ապա փոքրիկ բեմադրություն ներկայացրեցին «Մատեան ողբերգութեան» պոեմից:
Նարեկացու փոխաբերությունները, համեմատությունները, որոնք պոեմում հորդում են հեղեղի նման, միշտ ինքնատիպ են, համարձակ։ «Նարեկացու մասին խոսելու համար ես պետք է մի քանի ժամ պատրաստվեի,-անկեղծորեն ասաց Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը,-երբ միջոցառման կազմակերպիչները իր խոսքը ասելու հնարավորություն տվեցին նրան»:
Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը- միջոցառման վերջում Գրիգոր Նարեկացուն մարմնավորող հերոսը ի վերջո եկավ այս եզրահանգմանը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: