Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ

Ավելացվել է: 25-06-2012, 11:11 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
Էջմիածնի թվով 8 մանկապարտեզներն այս տարի դպրոց կճանապարհեն 360 փոքրիկների: Եվս մեկ քայլ ու երեխաները կմտնեն կյանքի արդեն նոր փուլ, իսկ մանկապարտեզներին նրանք հրաժեշտ են տալիս ավանդույթ դարձած ավարտական` հրաժշտի հանդեսներով:
Ժամանակն է, որ խաղալիքներին փոխարինեն թուղթն ու գրիչը: Նախադպրոցական այս հաստատությունում փոքրիկներն արդեն կարողանում են գրել, կարդալ, հաշվել, քչից շատից հաղորդակցվել անգլերեն եւ ռուսաց լեզուներով:
Մանկապարտեզների այս հանդեսները կարծես նաեւ հաշետվություն են ծնողների առջեւ: Երեխաները ներկայացնում են տարիների ընթացքում իրենց սովորածը: Հանդեսների ժամանակ նրանք երգի, պարի, ասմունքի, բեմադրությունների միջոցով հաճելի ցերեկույթ են պարգեւում ներկաներին:
Մանկապարտեզը նախապատրաստում է երեխաներին դեպի դպրոց, այստեղից երեխաները որոշ գիտելիքներ ստացած են նստում դպրոցական աթոռներին:
Եվս մեկ քայլ, և սեպտեմբերի 1-ին այս երեխաները ոտք կդնեն առաջին դասարան` դպրոցական առաջին անհրաժեշտ պարագաները երեխաները նվեր ստացան Էջմիածնի քաղաքապետից:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: