Ավելացվել է: 15-08-2012, 11:18 | Հեղինակ: Admin | Դիտումներ: |
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի թիվ 2 մանկական գրադարանը բացվել է 1974թ.: 1971-2004 թթ. գրադարանը գտնվել է Չարենց թաղամասի թիվ 7 շենքի առաջին հարկում:
Ընդամենը մի քանի ամիս է գործել թիվ 2 քաղաքային գրադարանը:
Աշխատանքային բազմամյա փորձ ունեցող գրադարանավարներ Սիրանուշ Պետրոսյանը և Լիլի Գյուլբեկյանը կազմակերպել են հետաքրքիր միջոցառումներ, ստեղծել գեղեցիկ ցուցափեղկեր ու պաստառներ:
Գրադարանի ակտիվ ընթերցողների և ակումբա-գրադարանային տեխնիկումի ուսանողների անմիջական մասնակցությամբ այստեղ կազմակերպվում էին գրքերի քննարկումներ, հանդիպումներ ընթերցողների հետ:
Այժմ գրադարանը գտնվում է Չարենցի թիվ 5 մանկապարտեզի հարևանությամբ:
Գրադարանի տնօրենն է Արմինե Միսակյանը:
Գրադարանն ունի գրքային մեծ ֆոնդ, որտեղ զետեղված են թե՛ մասնագիտական և թե՛ գեղարվեստական գրքեր՝ 30661 կտոր գրականություն, 1200 ընթերցող:
Վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից գրադարանը պարբերաբար ստանում է նոր հրատարակված գրքեր:
Չնայած մեր կյանքում օրեցօր ավելի է ընդլայնվում համակարգիչների գործունեության ասպարեզը՝ միևնույն է մարդու համար ինֆորմացիայի լավագույն աղբյուրը համարվում է գիրքն ու գրականությունը, քանի որ գրադարաններն են, որ, օգտագործելով գրքի, թերթի պրոպագանդայի զանազան մեթոդները, ընթերցողներին տեղյակ են պահում արդի քաղաքական դեպքերին ու իրադարձություններին:
Ավելացնել մեկնաբանություն