Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզ

Ավելացվել է: 18-08-2012, 18:56 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 596 |
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզը գտնվում է Մ.Մեխակյան 0 հասցեում, հիմնադրվել է 1962 թվականին երեք խմբով: Մի քանի տարի անց դարձել է թիվ 6 <<Արևիկ>> մսուր-մանկապարտեզ հինգ խմբով :
1966թվականին դարձել է գիշերօթիկ մանկապարտեզ: Ութսունականներին բացվել է մանկապարտեզի վեցերորդ խումբը:
2003թվականին բացվել է ևս մեկ խումբ, և մինչ օրս մանկապարտեզը գործում է 7 խմբով, ուր հաճախում է 210 երեխա:
2003 թվականից մանկապարտեզի տնօրենն է Սվետլանա Աբգարյանը:
Մանկապարտեզն ունի 30 աշխատող՝ մեկ տնօրենի տեղակալ ուս.գծով մեթոդիստ, 9 դաստիարակ, երկու երաժշտության դաստիարակ բուժքույր, հաշվապահ և սպասարկող անձնակազմ: Մանկավարժական անձնակազմի բոլոր անդամները ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:
Մանկապարտեզը այժմ գիշերօթիկ չէ, գործում է երկարօրյա խմբով:
2010-11թթ. <<Արևիկ>> մանկապարտեզը դարձավ թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ , որն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ չհետապնդող համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է և իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նախադպրոցական ծրագրեր, ունի ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները:


Թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզ
Թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: