Էջմիածնի քաղաքապետարանի Մնացական Թարյանի անվան գրադարանում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, բժիշկ Գրիգոր Նարեկացուն(951-1003թթ.):
Դեռեւս 2011 թվականի նոյեմբեր ամսից Էջմիածնի կենտրոնական գրադարանում գործում է ուսումնական կենտրոն, որտեղ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն ու համայնքային աշխատողներն անվճար սովորում են համակարգչային մի շարք ծրագրեր:
Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցում վիճաբանություն-միջոցառում էր` հայրենիքի, հայրենասիրության մասին: Միջոցառումը կազմակերպել էին 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Մարյանուշ Լեւոնյանի նախաձեռնությամբ:
ա) Կազմակերպում է մանկապարտեզների, գրադարանների, երաժշտական դպրոցների, կրթական այլ կազմակերպությունների գործունեությունը, նրանց ուսումնանյութական բազայի ստեղծումը (կազմակերպում է ուսումնական սարքավորումների տեխնիկական միջոցների, գրենական պիտույքների, տնտեսական նյութերի ձեռքբերման գործը) պահպանումն ու նորոգումը...