Կրթություն » Страница 28 » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ
901 5-07-2012, 13:50

Թիվ 16 «Ոստան» մանկապարտեզ



Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզը գտնվում է Զվարթնոց 0 հասցեում: Հիմնադրվել է 1987 թվականին: Մանկապարտեզի շենքը տիպային է` նախատեսված 12 խմբի ( 280 երեխա) համար: Այժմ մանկապարտեզը գործում է 5 խմբով, ուր հաճախում են շուրջ 130 երեխա:
2012 թվականից առ այսօր մանկապարտեզի տնօրենն է Լուսինե Ավագյանը:
մանրամասն »

ՀՐԱԺԵՇՏ ԳԻՏՈՒՆԻԿ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻՆ
3-07-2012, 12:35

ՀՐԱԺԵՇՏ ԳԻՏՈՒՆԻԿ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻՆ



Գիտունիկ նախակրթարանն այս տարի դպրոց ճանապարհեց 100-ից ավել փոքրիկի:

մանրամասն »

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան
2109 2-07-2012, 15:47

«Գրիգոր Լուսավորիչ» համալսարան



Հիմնադրվել է 1996թ.:
Լիցենզիա № 66 (067)` 04.04.2001թ.

Հավատարմագիր № 168, 169, 170, 171
– հրաման թիվ 287 Ա/Ք առ 13.04.2007թ.

Հիմնադիրների խորհրդի նախագահ՝ Խաչիկ Մկրտչյան
Ռեկտոր՝ Խաչատուր Հարությունյան

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան
«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան

Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների բոլոր շրջանավարտները ստանում են ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ

Համալսարանում գործում են`

ԲՈւՀ
Միջին մասնագիտական կրթություն
Ընդհանուր հանրակրթական դպրոց

Ուսանողների և միջին մասնագիտական կրթության սաների ուսումնական, արտադրական և նախա-դիպլոմային պրակտիկաներն իրականացվում են մարզի և քաղաքի առաջատար բանկերում, հարկային և ‎ֆինանսական կառույցներում, բուժ-միավորումներում, Էջմիածնի պետական քոլեջում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում:
Համալսարանի շրջանավարտների մեծ մասը աշխատում է հանրապետության բանկային և ‎ֆինանսական համակարգում, կրթության և առողջապահության բնագավառներում:

ԲՈւՀ-ում գործում են հետևյալ մասնագիտությունները`

Տնտեսագիտական ‎‎ֆակուլտետ
- 080300-Ֆինանսներ (առկա և հեռակա)
- 080500-Հաշվապահական հաշվառում (առկա և հեռակա)

Իրավաբանական ֆակուլտետ
- 030500-Իրավագիտություն (առկա և հեռակա)

Բանասիրական ֆակուլտետ
- 031300-Օտար լեզու - անգլերեն (առկա)

Մանկավարժության ‎ֆակուլտետ
- 051000-Մանկավարժություն և հոգեբանություն (առկա և հեռակա)
- 051100-Մանկավարժություն և մեթոդիկա (առկա և հեռակա)

Համալսարանում գործում է ուսանողական - գիտական ընկերություն:

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան






Կազմակերպվում է ամենամյա ուսանողական կոն‎ֆ‎երանսներ, դասախոսական գիտաժողովներ: Համալսարանի պրո‎ֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են 2 գիտության դոկտոր, 6 պրոֆեսոր, 17 գիտության թեկնածու, 9 դոցենտ:

Համալսարանն ունի գրադարան` մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ, ընթերցասրահ:

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան






Համալսարանն ունի ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված լաբորատորիա:
Համալսարանի բոլոր բաժիններում ուսուցանվում է ին‎ֆ‎որմատիկայի հիմունքներ և օպերատորական գործ:
Կազմակերպվում է համակարգչային ուսուցման երկամսյա դասընթացներ, տրվում է ավարտական վկայական:

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան






Համալսարանը համագործակցում է ACBA-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ և ուսանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններով <<Ուսանողական վարկեր>> նվազագույն տոկոսադրույքով:

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան






ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ բաժիններ ընդունվում են հանրակրթական հիմնական (9-րդ դասարանի) և միջնակարգ ուսուցման հենքի վրա:

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ առաջավոր շրջանավարտները ուսումը կարող են շարունակել համալսարանի ԲՈՒՀ-ում` երկրորդ կուրսից: Միջին մասնագիտության բաժիններում գործում են հետևյալ մասնագիտությունները.

0406 - Քույրական գործ
0402 - Մանկաբարձական գործ
0416 - Ատամնատեխնիկական գործ
0313 - Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ (դաստիարակ-դիզայներ)

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան
«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան






ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Դպրոցում դասավանդում են քաղաքի փորձառու և վաստակաշատ մանկավարժներ և դասախոսներ: Ուսուցիչներն ընտրվում են մրցութային կարգով:
Համալսարանում գործում է շախմատի ակումբ, որտեղ ընդգրկված են նաև տարածաշրջանի տարբեր դպրոցների սաներ:
Համալսարանն ունի ժամանակակից մարզագույքով հագեցված սպորտային դահլիճ:
Համալսարանը համագործակցում է տարածաշրջանի պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որի նպատակն է լավագույն ուսանողներին ապահովել աշխատանքով:

«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան
«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան
«Գրիգոր Լուսավորիչ»  համալսարան












___________________________________________

Մասնագիտությունները
Ընդունելության քննություններ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (Բակալավր ծրագրով)
Առկա ուսուցման (4 տարի) բարձրագույն կրթությունների բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները կատարվում են միասնական քննությունների հիմուքններով.

Տնտեսագիտական ‎‎ֆակուլտետ


 Ֆինանսներ
 Հաշվապահական հաշվառում (№168)

Մաթեմատիկա (գր.)
Հայոց լեզու և գրականություն (գր.)
Օտար լեզու (գր.)

Իրավաբանական ֆակուլտետ

 Իրավագիտություն

Հայոց լեզու և գրականություն (գր.)
Հայ ժողովրդի պատմություն (գր.)
Օտար լեզու (գր.)

Բանասիրական ֆակուլտետ


 Օտար լեզու (անգլերեն) Օտար լեզու (բան.)

Օտար լեզու (գր.)
Հայոց լեզու և գրականություն (գր.)

Մանկավարժություն և հոգեբանություն

Հայոց լեզու և գրականություն (գր.)
Օտար լեզու / Ռուսաց լեզու (գր.)
Կենսաբանություն (գր)*

Մանկավարժություն և մեթոդիկա

Հայոց լեզու և գրականություն (գր.)
Մաթեմատիկա (գր.)*

Հեռակա ուսուցման (5 տարի) բարձրագույն կրթությունների բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները կատարվում են համալսարանում.

Տնտեսագիտական ֆակուլտետ

 Ֆինանսներ
 Հաշվապահական հաշվառում (№168)

Մաթեմատիկա (գր.)
Հայոց լեզու (թել.)

Իրավաբանական ‎‎ֆակուլտետ

 Իրավագիտություն

Պատմություն (բան)
Հայոց լեզու (թել.)

Մանկավարժություն և հոգեբանություն

Մաթեմատիկա (գր.)
Հայոց լեզու (թել.)

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 Մանկաբարձական գործ (№ 169)
 Քույրական գործ (№ 170) Առկա- 3 տարի

Կենսաբանութ. (բան)
Հայոց լեզու (թել.)

 Ատամնատեխնիկական գործ (№ 171) Առկա - 2 տարի
 Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ (դաստիարակ-դիզայներ) Առկա - 2 տարի

Պատմություն (բան)
Հայոց լեզու (թել.)

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ բաժիններ ընդունվում են հանրակրթական հիմնական (վկայական) և միջնակարգ (ատեստատ) ուսուցման հենքի վրա:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

 Տարրական դպրոց
 Հիմնական դպրոց
 Ավագ դպրոց I-IV դասարան

V-IX դասարան
X-XII դասարան
Համակարգչային դասընթացներ

Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների բոլոր շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ:
մանրամասն »

Գևորգյան հոգևոր ճեմարան
1-07-2012, 19:49

Գևորգյան հոգևոր ճեմարան



Գևորգյան Հոգևոր Ճեմարան (աստվածաբանական համալսարան)ը բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանի Էջմիածնի մայր տաճարի հարևանությամբ, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ Հայոց Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով:
2009 թ. դրությամբ սաների թիվը Ճեմարանում մոտ 120 է:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
____________________________________________________

1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն:
1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան:
Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական:
Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն:
Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն:
Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին:
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:
1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը:
1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից:
XX դ. սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով: Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով:
Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք:
1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները:
1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել:
1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը:
1999թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին:
Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։
Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ:
2001-2002թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։
մանրամասն »

ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
25-06-2012, 11:11

ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ



Էջմիածնի թվով 8 մանկապարտեզներն այս տարի դպրոց կճանապարհեն 360 փոքրիկների: Եվս մեկ քայլ ու երեխաները կմտնեն կյանքի արդեն նոր փուլ, իսկ մանկապարտեզներին նրանք հրաժեշտ են տալիս ավանդույթ դարձած ավարտական` հրաժշտի հանդեսներով:
մանրամասն »