Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 75 ՏԱՐԵԿԱՆ

Ավելացվել է: 19-06-2012, 10:51 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 75 ՏԱՐԵԿԱՆ
ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը ծնվել է Երևանում, 1937 թվականին: Սկզբնական գեղարվեստական կրթությունը ստացել է Երևանի Գեղարվեստի ուսումնարանում, ապա՝ Գեղարվեստի ինստիտուտում՝ քանդակագործություն մասնագիտությամբ:
Սովորել է նաև պետական կոնսերվատորիայում և երկար տարիներ՝ 1963-1975թթ., երգել է Հայաստանի պետական երգչախմբում: Մեծ հաջողությամբ զուգորդելով քանդակը՝ Լևոն Թոքմաջյանը հասել է արվեստի մեծ բարձունքների:
Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է` արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը: 2010թ. Արգենտինայում մասնակցել է Համաշխարհային բիենալեի Պենզայում` Քանդակի միջազգային սիմպոզիումի:
Դեռ Իտալիայում Դանթեին նվիրված միջազգային բիենալեում «Ոսկե մեդալի» հանձնման արարողության ժամանակ Իտալիայի նշանավոր քանդակագործ Ջակոմո Մանցուն պարգևը հանձնելիս ասել է. «Լևոն Թոքմաջյանի քանդակագործական արվեստը որքան որ դասական է, այնքան էլ ժամանակակից է: Ահա այս սինթեզն է, որ նրան այսօր դասում է ժամանակակից նշանավոր քանդակագործների կողքին, շնորհավորում ենք»:
Բիշքեքում՝ ակադեմիկոսի կոչում ստանալու արարողության ժամանակ, Լևոն Թոքմաջյանը դասվել է աշխարհի տասը լավագույն քանդակագործների շարքին:
2000թ. առանձնապես բեղմնավոր է եղել քանդակագործի Ղարաբաղյան շրջանը:
Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տուֆակերտ պատը դարձել է արվեստի յուրօրինակ գործ:
Նրա կերտած արձաններն ու քանդակները զարդարում են աշխարհի տարբեր երկրները: Լեւոն Թոքնաջյանը նաեւ Էջմիածնի մեծ բարեկամ է: Նրա գործերը զարդարում են Էջմիածինը դեռեւս 1971թ.: Նա Մայրավանքի բակի չորացած հաստաբուն ծառերին կենդանություն է հաղորդել` դրանց վրա դեկորատիվ քանդակներ կատարելով, այստեղ են նաեւ նրա կերտած «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» խմբաքանդակը, «Մանդոլինահար» աղջիկը, «Հովհաննես Հովհաննիսյանի» տուն-թանգարանի պատին, գրողի բրոնզաձույլ ռելիեֆը, «Զարթոնք» բրոնզաձույլ արձանը, երգահան «Մակար Եկմալյանի» մարմարե դիմաքանդակ:
2005-2010թթ. քանդակագործը աշխատել է 1915թ. Եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների՝ Կոմիտաս, Զոհրապ, Սիամանթո, Վարուժան և այլ նշանավոր գործիչների կերպարների ստեղծման վրա, որը 2011թվականին տեղադրվեց Էջմիածնի մշակույթի պալատի առջեւ:
Քանդակագործը միշտ եղել է Էջմիածնի քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում, նրան այստեղ ճանաչում, սիրում եւ գնահատում են բոլորը: 2010թ. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ, Լևոն Թոքմաջյանն արժանացել է «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» բարձրագույն կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: