Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՆԱՆՑ ՄԵԿԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 12-03-2012, 10:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԿԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱՆԱՆՑ ՄԵԿԱՄՍՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Էջմիածին քաղաքում գարնանամուտի գեղեցիկ տոների հետ մեկտեղ էջմիածնեցի կին ստեղծագործողների ցուցահանդես է կազմակերպվում: Հայաստանում մի պահ փորձ արվեց մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակել Մայրության և գեղեցկության օր, սակայն սովորույթի ուժը գործում էր. մարտի 8-ը հասցրել էր դառնալ նաեւ հայերի հայերի սիրած տոներից մեկը: Ուստի գտնվեց լավագույն լուծումը. Հայաստանում տոնական են թե´ մարտի 8-ը, թե´ ապրիլի 7-ը: Ավելին` մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց մեկամսյակ:
Ահա այս մեկամսյակին է նվիրված հերթական ցուցահանդեսը, որին մասնակցում են մեկ տասնյակից ավել էջմիածնեցի կին ստեղծագործողներ: Էջմիածնի քաղաքապետի նախաձեռնությամբ որպես գեղեցիկ ավանդույթ ցուցահանդեսն ամենամյա բնույթ է կրում:
Գարնանային թարմությամբ գեղեցիկ պատկերներն ավելի գունեղ եւ հետաքրքիր մատուցմամբ ունկնդրին էին ներկայացրել ստեղծագործողները մանրանկարչության, գեղանկարչության, գոբելենի տեսքով:
Կանանց միջազգային օրվա առթիվ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը չի մոռանում շնորհավորել նաեւ Զվարթնոց թաղամասի ծերերի տան անդամներին: Նրա որոշմամբ ծերանոցի բնակիչներին դրամական պարգեւներ են հանձնվում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: