Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին և երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում: 1994թ. շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը:
Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա: Ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թթ. սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում:
Էջմիածնի <<Մհեր Աբեղյանի թանգարանում>> մարդկանց հոսքը չէր դադարում: Քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների եւ գեղարվեստի դպրոցի սաները գալիս էին շնորհավորելու մեծն վարպետի ծննդյան 103-ամյակը:
Անահիտ Սարգսյանի եւ Լալա Բարաքեզյանի հիմնադրած <<Էջմիածին>> պարախումբը հիմնադրվել է 1995 թվականին: 2010 թվականի մայիսի 17-ին պարախումբը նշվում էր հիմնադրման 15-ամյակը: