Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Էջմիածնի գրադարանների աշխատակիցների համար կազմակերպված վարպետաց դաս, որն անցկացնում էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը եւ արվեսագիտության թեկնածու Նազենի Ղարիբյանը:
Մեկնարկել են Վազգեն Առաջին եւ Վռամ Կոստանյան փողոցների մայթերի սալիկապատման աշխատանքները: Նախատեսված է բետոնե սալիկների տեղադրում` ընդհանուր 5733 մ² երկարությամբ:
Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տեղի ունեցավ շրջանավարտ երեխաների ճանապարհման արարողությունը. Թեեւ այս տարի մանկապարտեզների գործունեությունը խաթարվեց՝ համավարակի պատճառով,
Առաջիկայում կասֆալտապատվի Արամ Մանուկյան 1-ին թաղամասի կենտրոնական փողոցներից մեկը` Արարատյան փողոցից դեպի Արամ Մանուկյան տանող հատվածը, մինչեւ Երեւան-Մարգարա խճուղի: Այս պահին ընթացքի մեջ են ճանապարհի նախագծման աշխատանքները:
Քաղաքապետ Դիանա Գասպարյանը` տեղակալներ Արսեն Պետրոսյանի եւ Մհեր Մկրտչյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածում. նախատեսված է Արագածի զանգվածում իրականացնել բակային տարածքների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: