Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ՉԱՐԵՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵՑԻՆ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
27-11-2012, 12:50

ՉԱՐԵՆՑԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵՑԻՆ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ



Այս տարի լրացավ հայ մեծ պոետ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը, գրական գործունեության 100-ամյակը, մահվան 75-րդ տարելիցը. տարին հայտարարված էր չարենցյան: Դեռեւս 2009թվականից Էջմիածնում` Չարենցի անվան պուրակում գտնվում է, քանդակագործ Գրիգոր Գրիգորյանի հեղինակած Չարենցի կիսանդրին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, էջմիածնեցիները, Չարենցի թոռնուհին, տուն-թանգարանի տնօրենը եւ հյուրերը ծաղիկներ դրեցին հուշարձանին, նրանք վերհիշեցին գրողի ապրած կյանքն ու կարդացին հատվածներ նրա ստեղծագործություններից:
մանրամասն »

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
26-11-2012, 13:28

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ



Այսօր աշխարհում կա մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամությամբ մոտ կես միլիոն մարդ, որոնք հաճախ սահմանափակված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ սոցիալական արգելքներով, որոնց պատճառով մեկուսանում են հասարակությունից: Այս ամենը հաշվի առնելով մեր հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներում ներդրվել է ներառական կրթության համակարգը: 2012 թվականի սեպտեմբերի 1-ից համակարգը կիրառվում է նաեւ Էջմիածնի 7-րդ հանրակրթական դպրոցում:

մանրամասն »

ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
22-11-2012, 13:14

ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ



Էջմիածնի քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է` սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան այս ամիսներին ապահովում է վառելափայտով: Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս սոցիալապես անապահով ընտանիքնրի ցուցակագրում է կատարվել, որի շրջանակներում էլ սկսվել է վառելափայտի բաշխումը: Վառելափայտի բաշխումը կշարունակվի մինչեւ հունվար ամիսը: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնից տեղեկացանք, որ այստեղ մոտ 7 մլն. դրամի վառելափայտ է ձեռք բերվել բնակիչներին հատկացնելու համար:
մանրամասն »

ԷՋՄԻԱԾՆԻ ԴՐՈՇԻ ՊԱՐԸ
16-11-2012, 15:08

ԷՋՄԻԱԾՆԻ ԴՐՈՇԻ ՊԱՐԸ



Էջմիածնի տոնը, որ սկսած 2009 թվականից նշվում է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, դարձել է էջմիածնեցիների ամենասիրելի տոներից մեկը: Տոնի ժամանակ անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ, յուրաքանչյուր տարի լինում են նաեւ նորանոր անակնկալներ:
մանրամասն »

ԱՐՈՒՏՉՅԱՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
16-11-2012, 13:25

ԱՐՈՒՏՉՅԱՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ



Այս տարի լրանում է Միքայել Արուտչյանի ծննդյան 115-ամյակը, Սերգեյ Արուտչյանի 100-ամյակը եւ Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը:
Առաջին անգամ այս նշանավոր ընտանիքի ներկայացուցիչների երկերը ցուցադրվեցին միասին: Ցուցադրություն անցկացվեց նաեւ Էջմիածնի Մհեր Աբեղյան թանգարանում: Ցուցադրությանը ներկայացված էին երեք նկարիչների տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործությունները: Պատահական չէր, որ հերթական հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվել էր Էջմիածնում:
մանրամասն »