Քաղաքային տնտեսություն » Страница 78 » Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայք

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

Գևորգյան հոգևոր ճեմարան
1-07-2012, 19:49

Գևորգյան հոգևոր ճեմարան



Գևորգյան Հոգևոր Ճեմարան (աստվածաբանական համալսարան)ը բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանի Էջմիածնի մայր տաճարի հարևանությամբ, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ Հայոց Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով:
2009 թ. դրությամբ սաների թիվը Ճեմարանում մոտ 120 է:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
____________________________________________________

1866 թ. Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն է ստանում հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվում է 1869-ի մայիսի 25-ին, բացումը կատարվում է 1874-ի սեպտեմբերի 28-ին: Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն:
1882-ին, երբ ճեմարանին է միացել Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, կոչվել է Ժառանգավորաց հոգևոր ճեմարան: Հետագայում հիմնադրի անունով վերանվանվել է Գևորգյան Ճեմարան:
Չնայած գործադրված ջանքերին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չի դարձել: Ճեմարանում ավելի շատ իշխել է աշխարհիկ ոգին: Ճեմարանն իր կոչմանը և խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր է խաղացել Մակար Ա Թեղուտցին: Նա ուժեղացրել է ուսուցչական կազմը՝ հրավիրելով Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին, Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվել է աստվածաբանական առարկաների ուսուցիչ: Նրա ջանքերով 1888-ին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվել են կուսակրոն հոգևորական:
Ճեմարանը տվել է բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվել են հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուս., ֆրանս., գերմ.), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Ս. Գիրք, եկեղեցական երաժշտություն, տրամաբանություն և այլն:
Լսարանական բաժնում դասավանդվել են հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն:
Շրջանավարտները ներկայացրել են ավարտական շարադրանք, որը պաշտպանվել է քննական հանձնաժողովի առջև, այնուհետև նրանք ձեռնադրվել են կամ ուսումը շարունակել ռուսական և եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Տարբեր տարիներ Ճեմարանում դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ս. Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը Ճեմարանի նախկին սաներն էին:
Այստեղ են մշակվել հայկական դպրոցների ուսծրագրերը, կազմվել դասագրքեր ու ձեռնարկներ, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնցից շատերը հայագիտության մնայուն արժեքներ են: Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:
1917-ի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրել է պարապմունքները և շենքը տրամադրել զինվորական հրամանատարությանը:
1919–20-ին փորձեր են կատարվել Գևորգյան Ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
Ճեմարանի դասախոսները որոշիչ դեր են խաղացել Հայաստանի համալսարանի ստեղծման գործում: Ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հզ. գիրք) դարձել է Ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից:
XX դ. սկզբին Ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Ճեմարանը պահվել է Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով: Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարել է ուս. խորհրդի և տեսչի միջոցով:
Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. ՏերՄկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք:
1945-ի նոյեմբերի 1-ին Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակում է Ճեմարանի ավանդույթները:
1995-ին Ճեմարանի շենքը որպես սեփականություն վերադարձվել է Մայր աթոռին և 1996–97-ին հիմնովին վերանորոգվել:
1997–98 թթ. ուս. տարվա շեմին տեղի է ունեցել Ճեմարանի վերաբացման հանդիսությունը:
1999թ սկսյալ Գևորգյան Հոգևոր Ճեմարանում նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ կատարվեցին:
Ավելացվեց նոր ընդունվող սաների թիվը՝ միաժամանակ բարձրացնելով տեսչության և դասախոսական կազմի պատասխանատվությունը։
Գարեգին Բ Կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ հիմնարար փոփոխություններ մտցվեցին ուսումնական ծրագրերում։ Լավագույն և բարձր մակարդակով դասավանդումը ապահովելու համար ճեմարան հրավիրվեցին մի քանի մասնագետներ՝ դոկտոր-պրոֆեսորներ և գիտ. թեկնածուներ:
2001-2002թթ. ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ։
Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը Գևորգյան Հոգևոր Ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ։
մանրամասն »

ՀՈՒՆԻՍԻ 21-Ը ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
26-06-2012, 16:41

ՀՈՒՆԻՍԻ 21-Ը ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



Արդեն 6-րդ տարին է, որ հունիսի 21-ը նշվում է իբրեւ երաժշտության համաշխարհային օր:
մանրամասն »

ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
25-06-2012, 11:11

ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ



Էջմիածնի թվով 8 մանկապարտեզներն այս տարի դպրոց կճանապարհեն 360 փոքրիկների: Եվս մեկ քայլ ու երեխաները կմտնեն կյանքի արդեն նոր փուլ, իսկ մանկապարտեզներին նրանք հրաժեշտ են տալիս ավանդույթ դարձած ավարտական` հրաժշտի հանդեսներով:
մանրամասն »

ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԻԱՑԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆԻՆ
22-06-2012, 11:27

ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԻԱՑԱՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆԻՆ




Հունիսի 21-ին աշխարհում նշվում է երաժշտության միջազգային օրը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածինն արդեն 5-րդ անգամ միացավ տոնին:Երեկոյան ժամը 20-ից մինչ ուշ գիշեր Էջմիածնում թեւածում էր որակով երաժշտություն: Գոհ էր հանդիստեսը, գոհ էր էջմիածնեցին:
մանրամասն »

ՆՇՎԵՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ
21-06-2012, 12:53

ՆՇՎԵՑ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ



Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում եռուզեռ էր, այստեղ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի ծննդյան 75 ամյակի առթիվ մեծարման ցերեկույթ էր կազմակերպվել, որի ժամանակ ներկա բոլոր հյուրերն ու էջմիածնեցիները գովեստի խոսքեր շռայլեցին մաեստրոյի հասցեին:
մանրամասն »