2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:Ասֆալտապատման եւ ճանապարհաշինական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակում:
Մհեր Աբեղյան թանգարանի օդում միախառված ներկերի հոտով, գունապնակի վառ երանգներով ու արվեստով լցված զրույցներով բացվեց նկարիչ Ալբերտ Հակոբյանի նկարների ցուցահանդեսը:
«IQ center էջմիածնում» մենթալ մաթեմատիկայի պարապմունքի ժամն է: Այն, ինչ շատերի համար անհասկանալի շարժումների ամբողջություն է, այս երեխաների առօրյայի մի մասն է: Նրանք առանց հաշվիչ սարքի կատարում են բարդ թվաբանական գործողություններ` մատների օգնությամբ:
«Պատանեկության ստեղծագործական կենտրոնը» կարեւորելով համագործակցությունը մշակութային օջախների հետ, ստեղծում է շփման նոր հարթակներ տարբեր վայրերում բնակվող երեխաների միջեւ : Հերթական համագործակցության շրջանակում Կոմիտասի անվան մշակույթի պալատում կազմակերպվել էր «Աշնանային գույներ» խորագիրը կրող համերգը՝ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի հետ համատեղ:
Ընդամենը մեկ տարի հետո Էջմիածինը նոր բնակելի թաղամաս կունենա: Քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծով «M&H construction» ընկերության կողմից կառուցվող «Green Town» բնակելի թաղամասը կառանձնանա ժամանակակից լուծումներով եւ էկո համակարգերով: