Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

24-09-2012, 11:23

ԸԴՀԱՆՈՒՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ



Սոցիալական բնագավառում քաղաքապետարանը՝

ընդհանուր, սոցիալական և առողջապահության բաժնի միջոցով իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության ծրագիր:

Սոցիալական պայմանների ուսումնասիրության նպատակով կատարվում են տնային այցելություններ և համապատասխան մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա տրամադրվում է տարատեսակ օգնություն:

Քաղաքապետարանի կողմից իրականացվում են անապահով ընտանիքների բնակարանների գազիֆիկացման ֆինանսավորման և գազի վառարանների տրամադրման ծրագրեր:

Ամեն տարի ձմռանը վառելափայտ է հատկացվում բազմաթիվ անապահով ընտանիքների:

Վատառողջ քաղաքացիներին, ովքեր ի վիճակի չեն վճարել բուժման կամ դեղորայքի համար, քաղաքապետարանը տրամադրում է օգնություն` համապատասխան բուժհիմնարկի կողմից տրված և հաստատված տեղեկանքների հիման վրա:

Քաղաքապետարանը օժանդակում է ուսման բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսման վարձերի վճարման օգնության հարցում:

Մշակվում են համապատասխան ծրագրեր վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծերանոցին, բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր էջմիածնեցու աջակցության համար:

Սոցիալապես անապահով խավը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության ներքո:

Պարբերաբար մշակվում և իրագործվում են տարբեր սոցիալական ծրագրեր:
մանրամասն »

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ
10-09-2012, 12:55

ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱՆ



Էջմիածնի Եղիշե Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում մեկնարկեցին ընդունելության քննությունները: Երկու փուլով անցկացող քննությանն այս տարի մասնակցեցին 6-12 տարեկան մոտ 75 երեխաներ: Նրանք քննություն էին հանձնում երեք առարկայից:
մանրամասն »

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
3-09-2012, 15:36

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ



Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի օր: Սովորաբար այդ օրը դպրոցներում տոնական մթնոլորտ է տիրում: Մեր Հանրապետությունում երեխաների առջեւ իր դռները բացեց մոտ 1400 դպրոց:
մանրամասն »

ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ՍԻՐԵԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ
31-08-2012, 15:24

ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ՍԻՐԵԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ



Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա հաճելի առիթով:
մանրամասն »

Թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ
2478 18-08-2012, 18:57

Թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ



Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 5 <<Գարուն>> մանկապարտեզը գործում է 1960թվականից : Այն գտնվում էր Մաշտոց փողոցի 6-րդ շենքի առաջին հարկում:
1974թ. մանկապարտեզը տեղափոխվել է Չարենց թաղամաս (11-րդ շենքի առաջին հարկ) 6 խմբով (100 երեխա):
1983թ. այն գործել է 12 խմբով Չարենց թաղամաս 0 հասցեում, նոր կառուցված տիպային շենքում, որը նախատեսված է 280 երեխայի համար:
մանրամասն »