Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 15 <<Զվարթնոց>> մանկապարտեզը գտնվում է Զվարթնոց 0 հասցեում : Հիմնադրվել է 1984 թվականին: Մանկապարտեզի շենքը տիպային է` նախատեսված 12 խմբի (280 երեխա) համար: Այժմ մանկապարտեզը գործում է 5 խմբով, ուր հաճախում են շուրջ 150 երեխա:
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզը գտնվում է Զվարթնոց 0 հասցեում: Հիմնադրվել է 1987 թվականին: Մանկապարտեզի շենքը տիպային է` նախատեսված 12 խմբի ( 280 երեխա) համար: Այժմ մանկապարտեզը գործում է 5 խմբով, ուր հաճախում են շուրջ 130 երեխա: 2012 թվականից առ այսօր մանկապարտեզի տնօրենն է Լուսինե Ավագյանը:
Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո:
Հիմնադրվել է 1996թ.: Լիցենզիա № 66 (067)` 04.04.2001թ.
Հավատարմագիր № 168, 169, 170, 171 – հրաման թիվ 287 Ա/Ք առ 13.04.2007թ.
Հիմնադիրների խորհրդի նախագահ՝ Խաչիկ Մկրտչյան Ռեկտոր՝ Խաչատուր Հարությունյան
Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների բոլոր շրջանավարտները ստանում են ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ
Համալսարանում գործում են`
ԲՈւՀ Միջին մասնագիտական կրթություն Ընդհանուր հանրակրթական դպրոց
Ուսանողների և միջին մասնագիտական կրթության սաների ուսումնական, արտադրական և նախա-դիպլոմային պրակտիկաներն իրականացվում են մարզի և քաղաքի առաջատար բանկերում, հարկային և ֆինանսական կառույցներում, բուժ-միավորումներում, Էջմիածնի պետական քոլեջում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում: Համալսարանի շրջանավարտների մեծ մասը աշխատում է հանրապետության բանկային և ֆինանսական համակարգում, կրթության և առողջապահության բնագավառներում:
ԲՈւՀ-ում գործում են հետևյալ մասնագիտությունները`
Տնտեսագիտական ֆակուլտետ - 080300-Ֆինանսներ (առկա և հեռակա) - 080500-Հաշվապահական հաշվառում (առկա և հեռակա)
Իրավաբանական ֆակուլտետ - 030500-Իրավագիտություն (առկա և հեռակա)
Բանասիրական ֆակուլտետ - 031300-Օտար լեզու - անգլերեն (առկա)
Մանկավարժության ֆակուլտետ - 051000-Մանկավարժություն և հոգեբանություն (առկա և հեռակա) - 051100-Մանկավարժություն և մեթոդիկա (առկա և հեռակա)
Համալսարանում գործում է ուսանողական - գիտական ընկերություն:
Կազմակերպվում է ամենամյա ուսանողական կոնֆերանսներ, դասախոսական գիտաժողովներ: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված են 2 գիտության դոկտոր, 6 պրոֆեսոր, 17 գիտության թեկնածու, 9 դոցենտ:
Համալսարանն ունի գրադարան` մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ, ընթերցասրահ:
Համալսարանն ունի ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցված լաբորատորիա: Համալսարանի բոլոր բաժիններում ուսուցանվում է ինֆորմատիկայի հիմունքներ և օպերատորական գործ: Կազմակերպվում է համակարգչային ուսուցման երկամսյա դասընթացներ, տրվում է ավարտական վկայական:
Համալսարանը համագործակցում է ACBA-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ և ուսանողներին տրամադրում է արտոնյալ պայմաններով <<Ուսանողական վարկեր>> նվազագույն տոկոսադրույքով:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ բաժիններ ընդունվում են հանրակրթական հիմնական (9-րդ դասարանի) և միջնակարգ ուսուցման հենքի վրա:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ առաջավոր շրջանավարտները ուսումը կարող են շարունակել համալսարանի ԲՈՒՀ-ում` երկրորդ կուրսից: Միջին մասնագիտության բաժիններում գործում են հետևյալ մասնագիտությունները.
0406 - Քույրական գործ 0402 - Մանկաբարձական գործ 0416 - Ատամնատեխնիկական գործ 0313 - Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ (դաստիարակ-դիզայներ)
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Դպրոցում դասավանդում են քաղաքի փորձառու և վաստակաշատ մանկավարժներ և դասախոսներ: Ուսուցիչներն ընտրվում են մրցութային կարգով: Համալսարանում գործում է շախմատի ակումբ, որտեղ ընդգրկված են նաև տարածաշրջանի տարբեր դպրոցների սաներ: Համալսարանն ունի ժամանակակից մարզագույքով հագեցված սպորտային դահլիճ: Համալսարանը համագործակցում է տարածաշրջանի պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որի նպատակն է լավագույն ուսանողներին ապահովել աշխատանքով:
___________________________________________
Մասնագիտությունները Ընդունելության քննություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (Բակալավր ծրագրով) Առկա ուսուցման (4 տարի) բարձրագույն կրթությունների բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները կատարվում են միասնական քննությունների հիմուքններով. Տնտեսագիտական ֆակուլտետ
Ֆինանսներ Հաշվապահական հաշվառում (№168)
Մաթեմատիկա (գր.) Հայոց լեզու և գրականություն (գր.) Օտար լեզու (գր.)
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավագիտություն
Հայոց լեզու և գրականություն (գր.) Հայ ժողովրդի պատմություն (գր.) Օտար լեզու (գր.) Բանասիրական ֆակուլտետ
Օտար լեզու (անգլերեն) Օտար լեզու (բան.)
Օտար լեզու (գր.) Հայոց լեզու և գրականություն (գր.)
Մանկավարժություն և հոգեբանություն
Հայոց լեզու և գրականություն (գր.) Օտար լեզու / Ռուսաց լեզու (գր.) Կենսաբանություն (գր)*
Մանկավարժություն և մեթոդիկա
Հայոց լեզու և գրականություն (գր.) Մաթեմատիկա (գր.)*
Հեռակա ուսուցման (5 տարի) բարձրագույն կրթությունների բոլոր մասնագիտությունների ընդունելության քննությունները կատարվում են համալսարանում.
Տնտեսագիտական ֆակուլտետ
Ֆինանսներ Հաշվապահական հաշվառում (№168)
Մաթեմատիկա (գր.) Հայոց լեզու (թել.)
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավագիտություն
Պատմություն (բան) Հայոց լեզու (թել.)
Մանկավարժություն և հոգեբանություն
Մաթեմատիկա (գր.) Հայոց լեզու (թել.)
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մանկաբարձական գործ (№ 169) Քույրական գործ (№ 170) Առկա- 3 տարի
Կենսաբանութ. (բան) Հայոց լեզու (թել.)
Ատամնատեխնիկական գործ (№ 171) Առկա - 2 տարի Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ (դաստիարակ-դիզայներ) Առկա - 2 տարի
Պատմություն (բան) Հայոց լեզու (թել.)
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ բաժիններ ընդունվում են հանրակրթական հիմնական (վկայական) և միջնակարգ (ատեստատ) ուսուցման հենքի վրա:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Տարրական դպրոց Հիմնական դպրոց Ավագ դպրոց I-IV դասարան
V-IX դասարան X-XII դասարան Համակարգչային դասընթացներ
Համալսարանի բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների բոլոր շրջանավարտները ստանում են պետական նմուշի դիպլոմ: