Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎՍ ՄԻԱՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ավելացվել է: 3-07-2012, 10:22 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎՍ ՄԻԱՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Օլիմպիական խաղերն իրենցից ներկայացնում են Հին Հունաստանի հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբություններ և մրցություններ, որոնք տեղի են ունեցել սրբազան ամսում ՝ ամառային արևադարձից, հունիսի 22-ից հետո, առաջին լիալուսնի ժամանակ, Օլիմպոսում, ի պատիվ Զևս աստծո: Օլիմպիական առաջին խաղերի մասնակիցները մրցել են միայն 192, 27 մ վազքատարածությունում: Օլմիպիական խաղերը խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար են, որոնք անցկացվում են 4 տարին մեկ: Ամառային օլիմպիական խաղերը 1896 թվականից ի վեր եւս տեղի են ունենում յուրաքանչյուր չորս տարին մեկ:
Այս տարի օլիմպիական խաղերն անցկացվելու են Լոնդոնում: Ըստ ավանդույթի, Էջմիածինը եւս միանում է այս տոնակատարություններին: Խաղերի մեկնարկի օրը Էջմիածնի քաղաքապետի նախաձեռնությամբ, մարզադպրոցների մարզիկներն ու մարզիչները բաց դաշտում հանդես են գալիս ցուցադրական ելույթներով:
Այս տարի Լոնդոնում կայանալիք մրցաշարին Հայաստանից եւս տարբեր մարզաձեւերում մրցող մարզիկներ կան, օլիմպիադային կմասնակցի նաեւ Էջմիածնի ներկայացուցիչը: Էջմիածինը միշտ ակտիվ է եղել այս հարցում` մենք ունեցել ենք մասնակիցներ բազում մրցաշարերում, ովքեր հանդես են եկել տարբեր մարզաձեւերում: Ի դեպ, արդյունքներն էլ բավական բարձր են եղել:
Էջմիածնի քաղաքապետը միշտ աջակցում եւ ոգեւորում է մարզիկներին: Նրա մշտական ուշադրության կենտրոնում են մարզադպրոցները, որտեղ առաջացած ամեն խնդրի հնարավության սահմանում լուծում է ստանում:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: