Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՅՏՆԻ Է ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ավելացվել է: 14-03-2012, 12:14 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՅՏՆԻ Է ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Մարտի 6-ից Էջմիածնում մեկնարկել էր շախմատի բաց առաջնությունը, որ նվիրված էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-ամյակին: Շվեյցարական մրցակարգով անցկացված հուշամրցաշարին մասնակցում էին տարբեր մարզերի շուրջ 42 շախմատիստներ: Մրցաշարը ամենամյա է, եւ ամեն անգամ նվիրվում է տարբեր մարդկանց` կախված, թե որ ամսին է անցկացվում: Այս մրցաշարը <<ըստ էության ՀՀ մրցաշարերի առաջին ընտրական փուլն է, որից հետո մարզում հաղթող մարզիկը մասնակցում է ՀՀ կիսաեզրափակիչ փուլին>>,-այս մասին ասում է մրցաշարի գլխավոր մրցավար, հանրապետական կարգի մրցավար Արտաշ Լալայանը:
Մեկ շաբաթ անցկացված Վազգեն Սարգսյանի անունը կրող հուշամրցաշարում այսօր տասը լավագույնները պայքարում էին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Մրցաշարի մասնակիցներից շատերն անգամ մարզային եւ հանրապետական մրցաշարերի հաղթողներ են եղել: Նրանց մեջ կան նաեւ սիրողական շախմատիստներ:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակցությամբ կայացած հուշամրցաշարում առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած Գրիգոր Դիլանյանը, Սմբատ Բոտոյանը եւ Արամ Սահակյանը, ինչպես նաեւ խաղերի գլխավոր մրցավար Արտաշ Լալայանը արժանացան պատվոգրերի եւ դրամական պարգեւների Էջմիածնի քաղաքապետի կողմից: Հաղթող մասնակիցները շախմատի մարզային ֆեդերացիայի կողմից եւս արժանացան պատվոգրերի: Շնորհակալագրի արժանացավ նաեւ շախմատի ուսուցիչ Արթուր Ներսիսյանը:
Արմավիրի մարզային շախմատի ֆեդերացիան փոքրիկ նվեր էր պատրաստել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի համար. շախմատի հավաքածու, որ մարզային կառույցի նախագահը նվիրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: