Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում կայացավ «Վոլեյբոլը դպրոցում» մանկապատանեկան փառատոնը: Միջոցառմանը մասնակցեց թվով 50 աշակերտ` էջմիածնի չորս հանրակրթական դպրոցից եւ մարզադպրոցից:
Էջմիածնի քաղաքապետարանի հարակից պուրակում անցկացվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա մարզական փառատոնը, որին այս տարի Էջմիածինը մասնակցեց 7 մարզաձեւ ներկայացնող շուրջ 500 մարզիկով:
Էջմիածնի համայնքապետարանի եւ Հայաստանի Նարդու ազգային ֆեդերացիայի համագործակցությամբ Էջմիածնում առաջին անգամ կայացավ նարդու առաջնություն: Մրցաշարն անցկացվեց երկար եւ կարճ խաղաձեւերով՝ թիմային ու անհատական պայքարում: Սիրողական եւ պրոֆեսիոնալ նարդով զբաղվող շուրջ երեսուն մարդ առաջնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել:
Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց Համահայկական ամառային 7-րդ խաղերը: Ջահը վառելու պատիվը վեռրապահված էր Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանին, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին ու Համահայկական խաղերի գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանին:[/left]