ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայում, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից եւ Ջավախքից, չեմպիոնի պատվավոր կոչումը նվաճել է Էջմիածնի թիվ 12 դպրոցի թիմը:
Էջմիածին քաղաքում ավարտվեց շախմատի Արմավիրի մարզի առաջնությունը, որին մասնակցում էին վարկանիշ ունեցող 26 շախմատիստ: Մրցաշարում հիանալի ներկայացան էջմիածնեցի մարզիկները` գրավելով առաջին եւ երրորդ պատվավոր հորիզոնականները:
Էջմիածնի մարզադաշտում ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Առաջնությանը մասնակցում էին Երեւանի եւ Արմավիրի մարզի մոտ 20 թիմ:
Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ), ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիր է, որի իրագործման համար ներդրում ունի նաեւ քաղաքը` 5.5 հեկտար մակերեսով հողատարածքի տեսքով: