Հոկտեմբերի 8-ին ընդառաջ, Էջմիածնի քաղաքպետարանի թիվ 1 մարզադպրոցի մարզադահլիճում կայացավ Էջմիածին քաղաքի 2700-ամյակին նվիրված «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի «Selection-7 MMA» մրցաշարը:
Էջմիածնի մարզադաշտում հերթական անգամ անցկացվեց ազգային մարզաձեւերի փառատոն: Ամենամյա փառատոնի մասնակից մարզիկները` Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահների ուղեկցությամբ շքերթով մտան մարզադաշտ:
Երկրապահ կամավորականների միության եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթի խաղարկություն: